
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 25 minutes
 
Թխվածք խտացրած կաթով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 300գր (փխրուն)
 - կարագ - 80գր
 - խտացրած կաթ - 400մլ
 - ձու - 3 հատ (դեղնուց)
 - կիտրոն - 1/2 հատ
 
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք թխվածքաբլիթը, ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված սառը
կարագը ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի:
Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 15 րոպե 180 աստիճանում:

 - Հարում ենք ձվի դեղնուցներն ու խտացրած կաթը, ապա կրեմի մեջ քամում ենք
կիտտրոնի հյութը և շարունակում հարել ևս 5 րոպե:

 - Հանում ենք թխվածքը ջեռոցից, վրան լցնում կրեմը, գդալով հարթեցնում և կրկին դնում ջեռոցի մեջ 10 րոպեով:

 - Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում:

 
Մատուցելիս զարդարեք խտացրած կաթով թխվածքը հատապտուղներով, կտրատված մրգերով կամ քերած շոկոլադով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Inch chapi dzevamani mej?
Համեղ է??