
Իտալական աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 100 գր
- պաստա - 1 բուռ
- պանիր մոցարելլա - 50 գր
- պղպեղ բուլղարական - 1/2 հատ
- գազար - 1/2 հատ
- ձիթապտուղ սև - ըստ ճաշակի
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը մուրճով վերածում ենք 1,5-2 սմ հաստությամբ մսակտորի։ Դնում ենք մսի համեմունքներով պատված յուղաթղթի վրա, ծածկում ենք ևս մեկ շերտով , ապա սեղմում ենք։
Տապակը տաքացնում ենք ու միսը 5-7 րոպե երկու կողմից տապակում ենք մեղմ կրակի վրա։

- Գազարը, պղպեղն ու ձիթապտուղները կտրատում ենք։

- Հավի կրծքամիսը կտրատում ենք։

- Նախօրոք եփված մակարոնը խառնում ենք բանջարեղենային զանգվածին։

- Ավելացնում ենք մոցարելլան և կտրատած կրծքամիսը։ Համեմում ենք աղով ու ձիթայուղով։

Թեթև ու համեղ աղցան հյուրասիրության համար։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: