Լոլիկի մածուկով պերլոտտո
Բաղադրիչներ
- գարեձավար (перловая крупа) - 1 բաժակ
- լոլիկ - 400 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 3 ատամիկ
- շաքարավազ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- հազրեվարդ (розмарин) - 1 ճյուղ
- ռեհան - 1 ճյուղ
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձավարը թրջում ենք եռացրած ջրի մեջ ու մեկ գիշեր թողնում ենք։ Այնուհետև ջուրը թափում ենք, լցնում ենք այնքան եռացրած ջուր, որպեսզի ձավարը ծածկի և եփում ենք 15-20 րոպե, մինչև պատրաստ լինի։
- Քանի դեռ ձավարը եփվում է, մաքրում ենք սոխն ու սխտորը և մանրացնում ենք։ Սոխն ու սխտորը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև փափկելը։ Լոլիկները կեղևահանում ու պատառաքաղի օգնությամբ տրորում ենք։
- Ավելացնում ենք լոլիկի խյուսը, լոլիկի մածուկը, աղն ու շաքարավազն ըստ ճաշակի և խառնում ենք։
Համեմում ենք մանրացրած հազրեվարդով ու ռեհանով և 10 րոպե շոգեխաշում ենք։
- Արդեն պատրաստի ձավարին ավելացնում ենք լոլիկի սոուսն ու 5 րոպե շոգեխաշում ենք։
- Մատուցում ենք կանաչեղենի հետ։
Լոլիկով պերլոտտոն իտալական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Մենք այն պատրաստեցինք մեկ այլ տարբերակով՝ առանց պանրի։ Ստացվում է շատ համեղ, նրբահամ ու ախորժալի ուտեստ։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: