
 
        
        - Yield: 3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Խաղողով ժելե տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մանրացնում ենք թխվածքաբլիթներն ու կարագը բլենդերի միջոցով:
 Ստացված զանգվածը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ և տեղափոխում սառնարան:
  
- Թրջում ենք 35գր ժելատինը գոլ ջրում 5 րոպե:
 Առանձին կաթսայի մեջ լցնում ենք կաթը և դնում թույլ կրակի վրա, ավելացնում ենք թրջած ժելատինը, խառնում մինչև ժելատինի հալվելը կաթում (ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի), ապա հանում կրակի վրայից և թողնում որ սառչի:
  
- Հարում ենք թթվասերը, վանիլինն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք կաթային զանգվածը և խառնում: Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ դրված թխվածքի վրա և կրկին տեղափոխում սառնարան 3 ժամով:
- Կանաչ խաղողի հատիկները բաժանում ենք երկու մասի, շարում տորթի վրա ու կրկին դնում սառնարան:
  
- Ապա թրջում ենք 10գր ժելատինը գոլ ջրում 5 րոպե:
 Առանձին կաթսայի մեջ լցնում ենք խաղողի հյութը և դնում թույլ կրակի վրա, ավելացնում ենք թրջած ժելատինը, խառնում մինչև ժելատինի հալվելը(ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի), ապա հանում կրակի վրայից և թողնում որ սառչի:
- Հանում ենք տորթը սառնարանից, վրան լցնում ենք եփած զանգվածը ու կրկին դնում ենք սառնարան մինչև ժելատինի սառելը:
  
Խաղողով ժելե տորթը միշտ պահպանեք սառնարանում: Ի դեպ, խաղողի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած միրգ ըստ Ձեր նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: