
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 1ժ 30 րոպե
- Cook Time: 60 minutes
Խնձորով թխվածք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը՝ խառնելով ալյուրը, կարագը, շաքարավազը, կիտրոնի քերած կեղևը և ձուն: Խմորը թողնում ենք հանգստանա 1 ժամ:

- Այնուհետև առանձնացնում ենք խմորի 2/3-րդ մասը, բարակ շերտով բացում այն և տեղավորում ձևամանի մեջ:
- Մաքրում և կտրատում ենք խնձորները, լցնում կաթսայի մեջ, ավելացնում 1ճ/գդ շաքարավազը, դարչինը, կիտրոնի քամված հյութը, կաթը, լավ խառնում և եփում մինչև խնձորների փափկելը:

- Տեղադրում ենք խնձորի շերտերը խմորի վրա:
- Խմորի մնացած մասը բացում ենք բարակ շերտով, ժապավենաձև կտրատում:

- Վանդակաձև տեղադրում ենք խնձորների վրա:

- Եփում ենք ջեռոցում 50-60 րոպե 200 աստիճանում:

- Թխվածքը կարելի է մատուցել հարված սերուցքի կամ պաղպաղակի հետ:

Պատրաստում ենք խնձորով թխվածք հատուկ գերմանական բաղադրատոմսով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: