Խնձորով կվաս
Բաղադրիչներ
- ջուր - 1 լ
- խնձոր - 350 գր
- շաքարավազ - 40 գր
- խմորիչ (չոր ) - 0․4 թ//գ
Քայլերի հաջորդականություն
- Խնձորները լվանում ու կեղևահանում ու կորիզահանում ենք։ Բաժանում ենք 8 մասի։
- Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի։ Ապա ավելացնում ենք խմձորն ու շաքարավազը։ 5-7 րոպե եփում ենք թույլ կրակի վրա, որից հետո թողնում ենք, որ սառչի և քամում ենք։
- Խմորիչը լցնում ենք 0,5 բաժակ ջրի մեջ ու խառնում ենք։
- 10-15 րոպե թողնում ենք սենյակային պայմաններում։
- Կվասով լի տարան ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և վրան անցք ենք բացում։
- Ստացված զանգվածը լցնում ենք ջրի մեջ ու կափարիչով փակում ենք։ 2-3 օր պահում ենք սառնարանում, որպեսզի պատրաստ լինի։
- Կվասը պատրաստ է։
Բարի վայելում։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: