
- Yield: Անմիջապես
- Cook Time: 10 minutes
Ծաղկակաղամբով օլադիներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն

- Կաղամբը լվանում ենք, առանձնացնում ենք իրարից ու բլենդերով հարում ենք։

- Կաղամբին ավելացնում ենք ձուն, քերած պանիրը, թթվասերն ու մանր կտրատած սոխը։

- Համեմում ենք աղով, պղպեղով և ավելացնում ենք սխտորն ու խառնում ենք։

- Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։

- Բուսայուղը լցնում ենք տապակի մեջ, ձևավորում ենք օլադիներն ու երկու կողմից տապակում ենք միջին ուժգնության կրակի վրա։

- Տապակելուց հետո օլադիները դնում ենք թղթե սրբիչների վրա, որպեսզի հյութը դուրս գա։
Օլադիները պատրաստ են։

Օլադիները կարելի է վայելել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Նուրբ, փափուկ օլադիները դուր կգան նաև նրանց, ովքեր ծաղկակաղամբ չեն սիրում։ Շա՜տ համեղ են։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: