Կաղամբով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք խորը տարա, լցնում ենք շաքարավազը, խմորիչն ու տաք ջուրը:
- Զանգվածը խառնում ենք, ծածկում սրբիչով և 30 րոպե թողնում, որպեսզի հանգստանա:
- 30 րոպե հետո հանում ենք սրբիչը:
- Թթխմորը լցնում ենք մեկ ուրիշ տարայի մեջ, համեմում աղով և խառնում:
- Վերցնում ենք 1 բաժակ ալյուրն ու քամիչով մաղում թթխմորի վրա: Ապա նույնությամբ լցնում ենք 2-րդ ու 3-րդ բաժակները:
- Զանգվածը խառնում ենք ու ավելացնում բուսայուղը:
- Լցնում ենք 4-րդ բաժակ ալյուրը: Պետք է ստացվի փափուկ ու առաձգական խմոր:
- Այնուհետև ծածկում ենք սրբիչով և 1 ժամ թողնում, որպեսզի հանգստանա: Նորից բացում ենք, խառնում խմորը, գնդի վերածում և ևս 1 ժամ թողնում:
- Այժմ պատրաստում ենք միջուկը, որի համար կաղամբը մանր-մանր կտրատում ենք:
- Այնուհետև ցածր կրակի վրա եփում ենք կաղամբը, մինչև փափկի, որից հետո ավելի ուժեղ կրակի վրա տապակում ենք, մինչև ոսկեգույն դառնա:
- Խմորը բաժանում ենք մոտ 16 փոքր մասերի ու վերածում գնդերի:
- Ծածկում ենք սրբիչով և 10 րոպե այդպես թողնում, որից հետո հանում ենք սրբիչն ու լցոնում:
- Միջուկը դնում ենք խմորի մեջտեղի հատվածում և ծայրերն ամրացնում:
- Կարկանդակները տեղադրում ենք ձևամանի մեջ, թողնում 20 րոպե, ապա վրան ձու ենք քսում ու եփում 250 աստիճան ջերմությամբ:
- Մեր կարկանդակները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: