
- Yield: 35 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Կարմիր ձկնկիթով խորտիկներ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250 գր
- պանիր սերուցքային - 1 տուփ
- ձկնկիթ կարմիր - կես տուփ
- ձու
Քայլերի հաջորդականություն
- Բացում ենք 3-4 մմ հաստությամբ խմորաշերտ, ապա բաժակի կամ հատուկ ֆորմայի միջոցով բաժանում ենք փոքրիկ շրջանակների:

- Ստացված շրջանակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և պատում ենք ձվով:

- Մյուս մասը շշի կափարիչի օգնությամբ փորձում ենք օղակներ ստանալ:

- Օղակները դնում ենք ստացված խմորաշերտերի վրա ու թեթև սեղմում ենք: Եփում ենք 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Այնուհետև հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչեն:

- Լցնում ենք սերուցքային պանիրը:

- Վրան լցնում ենք 1 թ/գ ձկնկիթ:

Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: