
Կեֆիրով կրեմ տորթերի համար
Բաղադրիչներ
- կեֆիր - 1 լ
- Շաքարի փոշի - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Թանզիֆը դնում ենք կաթսայի մեջ, ապա զգուշորեն լցնում ենք կեֆիրը։

- Ստացված զանգվածը 6-8 ժամ պահում ենք սառնարանում։

- Այդ ընթացքում հեղուկը լցվում է կաթսայի մեջ, իսկ պինդ զանգվածը մնում է թանզիֆի մեջ։ Արդյունքում ստացվում է թթվասերանման զանգված, որը լցնում ենք առանձին տարայի մեջ։

- Ստացված զանգվածին ավելացնում ենք շաքարի փոշին ու հարում ենք։

- Ստացվում է շատ համեղ կրեմ, որը կարելի է օգտագործել մեղրով տորթերի պատրաստման համար։

Համեղ ու թեթև կրեմ, որը տորթերին առանձնահատուկ նրբահամություն է հաղորդում։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
քանի՞ տոկոս յուղայնությամբ կեֆիր
Սիրելի Սաթենիկ, յուղայնությունը չպետք է 2․5%-ից ցածր լինի։ ։)