- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
Կիտրոնով դեսերտ
Բաղադրիչներ
- ձու լորի - 18 հատ
- շաքարավազ - 150 գր
- կիտրոն - 300 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը լցնում ենք 150 մլ եռացրած ջրի մեջ և թողնում այնքան, ինչքան նշված է փաթեթի վրա։
- Կիտրոնի հյութը քամում ենք։
- Սերուցքը հարում ենք 50 գր շաքարավազի հետ։
- Սպիտակուցները հարում ենք 50 գր շաքարավազի հետ։
- Դեղնուցները հարում ենք 50 գր շաքարավազի հետ։
- Ժելատինը դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից։
- Դեղնուցներն ու ժելատինը խառնում ենք, ապա ավելացնում ենք կիտրոնի հյութն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք սերուցքն ու շարունակում ենք խառնել, որից հետո լցնում ենք սպիտակուցային զանգվածն ու խառնում ենք։
- Ստացված խառնուրդը վերածում ենք կրեմային զանգվածի ու 3-4 ժամ թողնում ենք սառնարանում։
- Լավ սառեցնելուց հետո մատուցում ենք։
Դեսերտը նախատեսված է 5-6 հոգու համար։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: