- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Կորժիկ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խորը տարայի մեջ լցնում ենք թթվասերը, ձուն ու շաքարավազը և զգուշորեն խառնում ենք։
- Սոդան ու քացախը խառնում ենք, ապա լցնում ձվային զանգվածի վրա և կրկին խառնում։
- Ավելացնում ենք վանիլինն ու ձևավորում խմորը՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։ Արդյունքում ստացվում է փափուկ, բայց առաձգական խմոր։
- Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու 20 րոպե թողնում։ Այնուհետև բացում ենք 1 սմ հաստությամբ խմորաշերտ՝ նախապես ալոյւրը շաղ տալով սեղանին։
- Բաժակի կամ ձևամանի օգնությամբ ստանում ենք կորժիկներն ու պատառաքաղի օգնությամբ նախշեր ենք անում։
- Ձևամանը պատում ենք բուսայուղով, իսկ կորժիկները՝ ձվով։ Թխում ենք 10 րոպե 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Կորժիկները պատրաստ են։
Վայելում ենք թեյի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ,բաղադրատոմսում շաքարավազի մասին ոչինչ չկա նշված։