
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Նուշով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարի փոշի - 120 գր
- նուշ - 250 գր
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) - 30 գր
- վանիլինի էքստրակտ - 1 թ/գ
- կաթ - 200 մլ
- կարագ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Նուշը բլենդերով մանրացնում ենք։

- Սպիտակուցները հարում ենք՝ վերածելով փրփրանման զանգվածի, ապա ավելացնում ենք շաքարի փոշին ու հարում ենք։

- Նուշը խառնում ենք սպիտակուցային զանգվածին ու խառնում ենք։

- Ստացված զանգվածը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ (20 սմ տրամագծով):

- Թխում ենք 20 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Պատրաստ լինելուց հետո ձևամանը հանում ենք ջեռոցից։

- Բիսկվիթը 10 րոպե թողնում ենք ձևամանի մեջ, ապա հանում ենք ու թողնում, որ սառչի։

- Պատրաստում ենք կրեմը, որի համար կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք դեղնուցը։

- Լցնում ենք շաքարավազը, վանիլինի էքստրակտը և օսլան։

- Այս խառնուրդով լի կաթսան դնում ենք ջրով լի տարայի մեջ ու եփում կրակի վրա այնքան, մինչև հասնի եռման աստիճանի, որից հետո հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։

- Առանձին տարայի մեջ հարում ենք կարագն ու խառնում ենք կաթով զանգվածին և լավ հարում ենք։

- Նուշով բիսկվիթը բաժանում ենք երկու մասի։ Առաջին շերտը պատում ենք կրեմով, ապա դնում ենք երկրորդ շերտն ու կրկին կրեմապատում ենք։

- Վրան շաղ ենք տալիս նուշի կտորներ։

- Կարելի է ձևավորել նաև կակաոյի փոշիով կամ քերած շոկոլադով։

Թողնել պատասխան
Մուտք եղեք: