
- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ եփովի կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 250 գր
- շաքարավազ - 450 գր
- կակաոյի փոշի - 80 գր
- սոդա - 12 գր
- աղ - 8 գր
- բուսայուղ - 240 գր
- թթվասեր 15 % յուղ. - 240 գր
- ջուր - 300 գր
- քացախ 9 % - 2 ճ/գ
- վանիլին - 1 գր
- ձու - 2 հատ
- Կրեմի համար՝
- Թթվասեր 25-30% յուղ. - 1 տուփ
- ձու - 1 հատ
- ալյուր - 2 ճ/գ
- շաքարավազ - 120 գր
- վանիլին - 1 գր
- կարագ - 160 գր
Քայլերի հաջորդականություն
- Մաղով անցկացրած ալյուրը, կակաոյի փոշին, սոդան, աղն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ ու լավ խառնում ենք։

- Ավելացնում ենք բուսայուղն ու հարում ենք։

- Ավելացնում ենք ջուրն ու թթվասերը և շարունակում ենք հարել։

- Ավելացնում ենք վանիլինն ու քացախը և կրկին հարում ենք։

- Ձևամանի հատակը պատում ենք պերգամենտով։

- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 1ժ 45ր թխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Բիսկվիթային խմորաշերտը թողնում ենք, որ սառչի, ապա պահում ենք սառնարանում, որից հետո հանում ենք ու բաժանում երկու հավասար մասերի։

- Երկու շերտերը պատում ենք ջեմով և սկսում ենք պատրաստել կրեմը, որի համար առանձին տարայի մեջ լցնում ենք թթվասերն ու վանիլինը։

- Ապա լցնում ենք ձուն, շաքարավազն ու ալյուրը։

- Զանգվածը լավ խառնում ու դնում ենք կրակի վրա դրված ջրով լի կաթսայի վրա։

- Կրեմն, անընդհատ խառնելով եփում ենք, մինչև պնդանա։

- Առանձին տարայի մեջ հարում ենք փափկած կարագը։

- Այնուհետև կարագին մաս-մաս ավելացնում ենք թթվասերային տաք զանգվածն ու շարունակում ենք լավ հարել։

- Կրեմը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և մոտ 40 րոպե պահում ենք սառնարանում։

- Խմորաշերտերը պատում ենք կրեմով և զարդարում ենք ըստ ցանկության։ Մենք օգտագործել ենք պոպկորն և կարամել։

- Տորթը 1-2 ժամ պահում ենք սառնարանում, ապա մատուցում ենք որև համեղ ըմպելիքի հետ։

Կարելի է վայելել ցանկացած համեղ ըմպելիքի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Հարգելի խմբագիր ավելի պարզ գրեք չափաքանակների վերաբերյալ ,,100գ ձու ,դա քանիսն է՞
Սիրելի Անուշ, օգտագործում ենք միջին չափի 2 ձու: 🙂