
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Շոկոլադե տորթ մարշմելոուով
Բաղադրիչներ
- շաքարավազ - 100 գր
- ձու - 2 հատ
- շոկոլադ կաթնային - 100 գր
- շոկոլադ սև - 200 գր
- մարշմելլոու - 2 տուփ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 3/4 բաժակ
- կաթ - 3/4 բաժակ
- կարագ - 70 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարի փոշի - 60 գր
- օսլա (крахмал) - 60 գր
- ալյուր - 125 գր
- փխրեցուցիչ - 1/4 թ/գդ
- վանիլին - 5 գր
- կակաո - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոն, վանիլինը, փխրեցուցիչն ու օսլան խառնում ենք:

- Առանձին ամանի մեջ հարում ենք կարագը, ավելացնում շաքարի փոշին և հատ-հատ ձվի դեղնուցները: Այնուհետև մաղով լցնում ենք ալրային խառնուրդը:

- Խմոր ենք հունցում, գնդում, փաթաթում պոլիէթիլենային թաղանթով և 20 րոպեով տեղափոխում սառնարան:

- 20 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը տարածում ենք, այնպես որ ձևամանն ամբողջությամբ խմորապատվի:

- Վրան կրկին յուղաթուղթ ենք փռում, ծանրություն դնում և 10-15 րոպեով տեղափոխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

- Կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, կաթն ու շաքարավազը և դնում ենք կրակին (չենք եռացնում):

- Հանում ենք կրակից, ավելացնում կտրատած շոկոլադը և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:

- Ձվերը լավ հարում ենք:

- Ավելացնում շոկոլադային զանգվածի մեջ և կրկին լավ հարում:

- Զանգվածը լցնում ենք խմորի մեջ և 20 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

- Այնուհետև շարում ենք մարշմելլոուները:

- 2 րոպեով տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

- Ահա և վերջ:

- Վայելում ենք:

Նման շոկոլադե տորթ կարող ենք պատրաստել Ամանորին և ուրախացնել մեր սիրելիներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Canrutyun aselov inch nkati uneq, inch eq ogtagorcum?
Կարող եք լոբի օգտագործել 🙂
Shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Իսկ կարելի է իմանալ,ինչպիսի սերուցք եք օգտագործում?