- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Չիզբուրգեր
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 4 հատ (համբուրգերի)
- լոլիկ - 3 հատ
- վարունգ մարինացված - 3 հատ
- միս տավարի (աղացած) - 700 գր
- սոխ - 1-2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պանիր հալված - 4 կտոր (շերտերով)
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
- մայոնեզ - ըստ ճաշակի
- կետչուպ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հացերը կիսում ենք և կտրած մասերը տապակում, որպեսզի խրթխրթան դառնան: Լոլիկներն ու վարունգները կլոր կտրատում ենք:
- Սոխը մանր կտրատում ենք, ավելացնում մսին, աղ ու պղպեղ ենք ավելացնում և խճողակը լավ խառնում:
Խճողակը բաժանում ենք 4 մասի և յուրաքանչյուր մասից կլոր հարթ կոտլետ ձևավորում: Տապակում ենք միջին ուժգնության կրակի վրա, ամեն կողմից 3 րոպե:
- Հավաքում ենք բուրգերը: Հացի ներքևի մասին մայոնեզ ենք քսում, վրան դնում կոտլետը, հետո պանիրը, հազարի թերթերը, լոլիկն ու կետչուպը և ծածկում հացի վերևի կեսով:
Վերջ, մեր համեղ չիզբուրգերը պատրաստ է:
Էքսկուրսիայի կամ բնության գրկում պիկնիկի գնալիս անպայման այսպիսի չիզբուրգեր վերցրեք: Հավատացեք, Ձեր ժամանցն անմոռանալի կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: