- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Պանրով և սոխով հաց
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը, աղն ու շաքարավազը խառնում ենք ձիթայուղի հետ, ավելացնում գոլ ջուրն ու լավ խառնում: Ավելացնում ենք ալյուրը, խմոր հունցում՝ մեջն ավելացնելով կտրատած կանաչ սոխն ու խոշոր քերած պանիրը: Օվալաձև բլիթ ենք գրտնակում և վրան մի քանի լայնակի կտրվածք անում:
- Դնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ, ծածկում սննդային թաղանթով ու 40 րոպե թողնում, որ հասունանա: Հետո վրան առատ քնջութ ենք ցանում: Թխում ենք 20-30 րոպե, 220 աստիճանում, մինչև երեսին վարդագույն կեղև գոյանա: Պատրաստ լինելը ստուգում ենք փայտե չոփիկով:
Շատ համեղ հաց է ստացվում, որն արժե ուտել հատկապես թարմ ու տաք վիճակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: