- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Պիրոգ հավի մսով
Բաղադրիչներ
- բուսայուղ - 1 ճ/գ
- հավի կրծքամիս - 500 գր
- պանիր հալված - 100 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- պանիր հոլանդական - 100 գր
- սունկ շամպինիոն - 150 գր
- ձու - 1 հատ
- մաղադանոս - ըստ ճաշակի (չորացված)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պատրաստի շերտավոր խմոր - 460 գր
- Ինչպես նաև`
- քունջութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը աղաջրով եփում ենք (կարելի է ջրին ավելացնել նաև դափնու տերև): Այնուհետև թողնում ենք, որ սառչի և կտրատում ենք մանր կտորներով:
- Շամպինիոնները կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ:
- Մեծ տարայի մեջ իրար ենք խառնում հալած պանիրը և լոլիկի մածուկը մինչև ստանանք համասեռ զանգված:
- Ապա այս զանգվածին ավելացնում ենք հավը, սունկը, աղացած մաղադանոսը (կարելի է փոխարինել ցանկացած այլ կանաչիով) և համեմում ենք աղով և պղպեղով:
- Շերտավոր խմորը մի փոքր բացում ենք և եռանկյունաձև կտրատում ենք:
- Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և շրջանաձև դասվորում եռանկյունաձև խմորներն այնպես, որ ստանանք արևի տեսք:
- Խմորի վրա շրջանակով դասավորում ենք նախապես քերիչով անցկացված պանիրը:
- Պանրի շերտի վրա դասավորում ենք հավով և սնկով զանգվածը:
- Եռանկյուն խմորի բոլոր ծայրերը պտտում ենք դեպի կենտրոն, այնպես, որ ծածկենք միջուկը, և խմորի ծարը ամրացնում ենք հիմքին, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն: Կարկանդակը պատում ենք հարած ձվով և վրան ավելացնում քունջութ:
- 25-30 րոպե թխում ենք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: Թխում ենք մինչև կարկանդակի կարմրելը:
- Կարկանդակը համեղ է և տաք, և սառը վիճակում:
- Բարի ախորժակ:
Պիրոգ հավի մսով… Էլ ինչը կարող է ավելի համեղ լինել…
Թողնել պատասխան
Մուտք եղեք: