
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Ռավիոլի դդումի միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Եթե Ռիկոտտա ձեռքի տակ չունեք, ապա կարող եք պատրաստել ահա այս բաղադրատոմսով:
Խորոված դդումը բլենդերով խյուս ենք դարձնում, խառնում ռիկոտտայի, քերիչով անցկացրած պանրի, ձվի, աղի ու քերիչով անցկացրած մշկընկույզի հետ:
Պատրաստում ենք պաստան: Ալյուրը մաղում ենք, կենտրոնում փոսիկ անում, մեջը կոտրում ձուն, լցնում կարագն ու աղը: Ալյուրը պատերից լցնում ենք փոսիկի մեջ և աստիճանաբար խմոր հունցում: Հունցում ենք առնվազն 5 րոպե, հետո թաղանթով ծածկում ենք և առնվազն կես ժամ թողնում հանգստանա:
Խմորը գրտնակում ենք և շրջաններ կտրում:

 - Միջուկը դնում ենք շրջանի մեջ և խմորի եզրերն ամրացնում:

 - Ռավիոլիները խաշում ենք մեծ քանակությամբ եռացող աղաջրի մեջ: Խաշած ռավիոլիները լցնում ենք եղեսպակի հետ խառնած հալեցրած կարագի մեջ, խառնում ու համտեսում:

 - Ահա և վերջ:

 
Ռավիոլի պատրաստելը հատկապես տեղին կլինի ընթրիքի համար՝ ցուրտ երեկոն ջերմացնելով տնական տաք խորտիկով 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: