- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 45 minutes
Սնկով և մսով ռուլետ
Բաղադրիչներ
- ձու - 5 հատ
- սոխ - 1 գլուխ
- սունկ շամպինիոն - 250 գր
- բրոկոլի - 150 գր
- միս տավարի (աղացած) - 800 գր
- պաքսիմատ - 3 թ/գդ
- սխտոր - 1 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատառաքաղով հարում ենք 3 ձուն, համեմում աղով: Պատրաստում ենք ձվածեղ հնարավորինս մեծ տրամագծով թավայի մեջ:
- Մանրացնում ենք սոխը և սունկը, տապակում 2ճ/գդ բուսայուղով պատված թավայի մեջ 4-5րոպե՝ անընդհատ խառնելով:
- Բրոկոլին եփում ենք եռացող ջրի մեջ 4րոպեից ոչ ավել, ապա թեթևակի լվանում սառը ջևով, որպեսզի չկորցնի գույնը:
- Աղացած մսի մեջ ավելացնում ենք 1ձու, ճզմած սխտոր, 2ճ/գդ պաքսիմատ, սոխ, համեմում ենք աղ և պղպեղով և լավ խառնում:
- Կտրատում ենք խաշված բրոկոլին, ավելացնում սունկը, 1 ձուն և 1ճ/գդ պաքսիմատը:
- Ֆոլգայի վրա ուղղանկյունաձև տեղավորում ենք միսը, վրան դնում ձվածեղը, ապա հավասարաչափ լցնում սնկով ու բրոկոլիով զանգվածը:
- Փաթաթում ենք ռուլետը, ապա վրայից փաթաթում ֆոլգան:
- Եփում ենք ջեռոցում ֆոլգայի մեջ փաթաթված վիճակում 45րոպե 200աստիճանում: Ցանկության դեպքում կարող եք բացել ֆոլգան և այդպես եփել ևս 10րոպե, որպեսզի ռուլետը մի փոքր կարմրի:
Պատրաստի ռուլետը թողնում եք սառչի 15րոպե, ապա կտրատում:
- Որպես գարնիր կարող եք բլենդերում պյուրե պատրաստել խաշած կարտոֆիլից և բրոկոլիից , որը հետո անցկացնեք հրուշակեղենի աստղանման պարկի միջով և մատուցեք:
Սնկով և մսով ռուլետ պատրաստելու լավագույն բաղադրատոմսը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: