
- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Սննդարար պիցցա
Բաղադրիչներ
- ծաղկակաղամբ - 400 գր
- սխտոր - 1 պճեղ
- ձու - 1 հատ
- պանիր - 30 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 1 ճ/գդ
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- լոլիկ - 2 հատ
- պանիր մոցարելլա - ըստ ճաշակի
- սոուս Պեստո - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերի մեջ լցնում ենք ծաղկակաղամբը, ձուն, ճզմած սխտորը, քերած պանիրը, վարսակի փաթիլները, աղը, պղպեղն ու ըստ ճաշակի մանրացրած կանաչիներ և լավ խառնում ենք։

- Ստացված խմորը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։

- Պիցցայի հիմքի վրա Պեստո սոուս ենք լցնում։

- Վրան շարում ենք կտրատած լոլիկներն ու մոցարելլան և 15 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոց։

- Վայելում ենք։

Նման պիցցա միանշանակ արժե փորձել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: