- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Սպիտակաձավարով աղանդեր
Բաղադրիչներ
- կիտրոն - 1 հատ
- լայմ - 1 հատ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 340 գր
- սպիտակաձավար - 100 գր
- կաթ - 500 մլ
- հնդկական ընկույզ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կիտրոնի ու լայմի կեղը քերում ենք և հյութը քամում:
- Խառնում ենք ձվերը և 200 գր շաքարավազը, ավելացնում սպիտակաձավարն ու լավ հարում: Այնուհետև զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու կրկին լավ խառնում:
- Կաթը եռալուն պես զանգվածին ենք ավելացնում կիտրոնի ու լայմի քերած կեղևը: Այնուհետև անընդհատ խառնելով եփում ենք 10-15 րոպե, մինչ զանգվածը խտանա: Այս ամենից հետո վերցնում ենք կրակից ու ծածկում կափարիչով:
- Կիտրոնի ու լայմի հյութը խառնում ենք 140 գր շաքարավազի հետ:
- Զանգվածը լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ, դնում ջեռոցի մեջ ու թողնում 5 րոպե, մինչև հեղուկը դառնա բաց դարչնագույն և ծորացող (միայն թե դրանից երկար չի կարելի պահել):
- Սպիտակաձավարով խառնուրդը հարիչով հարում ենք, լցնում կարամելի վրա և 3 ժամով տեղափոխում սառցախցիկ (ոչ տաք վիճակում): Խցիկից հանում ենք, շրջում և 20 րոպե հետո վրան ցանում մանրացրած ընկույզները:
Ստացվում է շատ համեղ, թարմացնող, թեթև աղանդեր թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների ճաշակով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: