- Yield: Անմիջապես
- Prep Time: 1ժ 10 րոպե
- Cook Time: 40 minutes
Սպիտակ հաց
Բաղադրիչներ
- ալյուր - 650 գր
- ջուր - 300-350 մլ
- աղ - 10 գր
- խմորիչ (չոր ) - 7 գր
- բուսայուղ - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- 500 գր ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք աղն ու խմորիչը և լավ խառնում ենք։
- Լցնում ենք տաք ջուրն ու խմորը շաղախում ենք։
- Սեղանը պատում ենք ալյուրով (150 գր) ու լցնում ենք խմորը։
- Ձեռքերով տրորում ենք։
- Վերցնում ենք խորը ափսե, պատում ենք կարագով ու խմորը դնումե նք մեջը։ Խմորը ծածկում ենք սրբիչով ու այդպես թողնում մոտ 1 ժամ։ Հասունանալու ընթացքում 1 անգամ ձեռքերով տրորում ենք։
- 1 ժամ անց խմորը պետք է մեծացած լինի երկու անգամ։
- Խմորը դնում ենք ձևամանի մեջ, պատում ենք մաղով անցկացրած ալյուրով ու ևս 30-40 րոպե այդպես թողնում ենք։
- 10-15 րոպե թխում ենք 230 աստիճան տաքացրած ջեռոցում, ապա իջեցնում ենք ջերմաստիճանն (200 աստիճան) ու թխում ենք ևս 25 րոպե։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, հեռացնում ենք պերգամենտն ու ավելորդ ալյուրը։
Ահա և մեր համեղ հացը պատրաստ է։ Կարող ենք վայելել։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Մի՞թե ալյուրը բացում են տաք ջրով:Միգուցե գոլ ջրով: