- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Վեգետերիանական տոլմա
Բաղադրիչներ
- կաղամբ - 6 հատ (տերև)
- բրինձ - 12 ճ/գդ (խաշած)
- սունկ շամպինիոն - 6 ճ/գդ (տապակած)
- լոլիկի մածուկ - 2ճ/գդ
- ջուր - 0,5 բաժակ (տաք)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք եռման ջուրն ու ընկղմում ենք կաղամբի տերևները այդ ջրի մեջ
1 րոպեով: - Խառնում ենք տապակած սունկն ու խաշած բրինձը, ավելացնում ենք աղն ու սև պղպեղը:
Ստացված միջուկը դնում ենք կաղամբի տերևի մեջ և փաթաթում ծրարի պես, ապա
ամրացնում ենք ծայրը ատամի չոփիկով, որպեսզի տոլման չբացվի:
- Դնում ենք տոլման տապակի մեջ:
Առանձին ամանի մեջ խառնում ենք տաք ջուրն ու լոլոիկի մածուկը և լցնում տոլմայի
վրա: Ապա տոլմայով տապակը դնում ենք թույլ կրակի վրա փակ կափարիչով և
շոգեխաշում ենք տոլման 5 րոպե յուրաքանչյուր կողմից:
- Եվ մեր վեգետերիանական տոլման պատրաստ է:
Մատուցելիս վեգետերիանական տոլմայի վրա շաղ տվեք կտրատված կանաչի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: