
Տորթ «Ներշնչանք»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարավազի հետ:

- Հատ-հատ ավելացնում ենք ձուն:

- Ավելացնում ենք ալյուրն ու սոդան:

- Խմորը բաժանում ենք երեք մասի, մի գունդը բացում ենք ու ամբողջական թխում, իսկ մյուս երկուսից պատրաստում ենք փոքրիկ թխվածքաբլիթներ ու թխում 180 աստիճան ջերմության տակ:

- Քանի դեռ խմորը սառչում է, պատրաստում ենք կրեմը՝ թթվասերը հարելով շաքարավազի հետ:

- Կորժը դնում ենք ներքևում, վրան քսում կրեմը, ապա շերտերով դասավորում թխվածքաբլիթներն ու կրեմապատում:

- Գլազուրը պատրաստելու համար շաքարավազը, կակաոյի փոշին ու կաթը լցնում ենք հրակայուն տարայի մեջ ու դնում թույլ կրակի վրա: Ստացված զանգվածին ավելացնում ենք կարագն ու հասցնում եռման աստիճանի:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: