
- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 36 minutes
Տորթ ”Սենթ Օնորե”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սերուցքային կարագը աղի հետ միասին լցնում ենք ջրի մեջ։ Հասցնում ենք եռման աստիճանի (կարագն ամբողջությամբ պետք է լուծվի)։ Ավելացնում ենք մաղած ալյուրը և գդալով արագ խառնում։
Կրակից հանում ենք, և թողնում որ մի քիչ սառչի(պետք է տաք լինի)։

- Այնուհետև հատ-հատ ձու ենք ավելացնում և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Ձեռքով խառնելն ավելի հարմար է։

- Տակդիրի համար շերտավոր խմորը գրտնակում ենք և կափարիչի օգնությամբ շրջան կտրում։ Տեղափոխում ենք յուղաթղթով տապակի վրա և պատառաքաղով ծակծկում։

- Եփած զանգվածը խոհարարական ներարկիչով սեղմում ենք (աստղաձև գլխիկով) և տակդիրի շրջանի եզրերով նախշեր անում։ Կարող ենք մեջն էլ երկու շրջան անել։

- Մնացած եփած զանգվածը ծաղիկների տեսքով լցնում ենք երկրորդ տապակի վրա ։

- Սկզբից թխում ենք շրջաններով տակդիրը` 15-18 րոպե 200-220 աստիճանում։

- Այնուհետև նույն ջերմաստիճանում և նույն ժամանակահատվածում թխում ենք նաև ծաղիկները։ Թողնում ենք սառչի։

- Սպիտակուցային ցանցի համար. սառած սպիտակուցները աղի հետ հարում ենք այնքան մինչև փքուն զանգված ստանանք`աստիճանաբար շաքարավազը ավելացնելով։

- Շերտի վրա քսում ենք պատրաստի եփած կրեմը՝ 1-2 սմ հաստությամբ։ Խոհարարական ներարկիչի օգնությամբ հարած սպիտակուցներով ցանց ենք անում։

- Պատրաստում ենք օշարակը. խոր ամանում խառնում ենք ջուրն ու շաքարավազը և դնում կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակը ցածրացնում ենք և եփում միչև թափանցիկ դառնա (մոտ 8 րոպե)։ Օշարակի կաթիլը ափսեի մեջ չպետք է տարածվի։ Այնուհոտև պետք է արագ գործենք, որ օշարակը չսառի։ Եփված ծաղիկները հագցնում ենք փայտիկների վրա և տաք օշարակի մեջ թաթախում։

- Ծաղիկները տակդիրի եզրերով շրջանաձև շարում ենք։

- Ձևավորում ենք տորթը ըստ ցանկության և մատուցում:

Այսպիսի տորթ կարելի է պատրաստել ոչ միայն տարեդարձի առիթով, այլև առանց առիթի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: