
Հավով ու սնկով ռուլետ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 300 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- բուսայուղ
- կարագ - 1-2 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- սերուցք (առանց յուղայնության) - 1/2 բաժակ
- ալյուր
Քայլերի հաջորդականություն
- Առաջին հերթին պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ է սունկը մաքրել ու լվանալ: Այնուհետև այն բաժանում ենք ոչ շատ մեծ կտորների:

- Մաքրում ենք սոխը, մանր կտրատում և ավելացնում սնկի վրա: Տապակում ենք բուսայուղով՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով մի փոքր կարագ, ապա համեմում աղով ու պղպեղով:

- Սունկը սոխի հետ տապակում ենք այնքան, մինչև ոսկեգույն դառնան:

- Հավի փափկամիսը լվանում ենք և առանձնացնում մեծ ու փոքր կտորները: Մեծ կտորները կտրատում ենք այնպես, որպեսզի ստանանք 8 սմ հաստությամբ կտորներ: Համեմում ենք աղով ու պղպեղով:

- Հավի փափկամսի կտորները դնում ենք պոլիէթիլենային թաղանթի տակ ու հարվածում այնքան, մինչև փափկեն, բայց չկորցնեն իրենց ամբողջականությունը:

- Փափկամսի կտորները լցոնում ենք սնկային միջուկով:

- Լցոնված մսի կտորները փաթաթում ենք ու վերածում ռուլետի, ապա ամրացնում ենք փայտիկով ու ծայրերն ամրացնում:

- Ստացված ռուլետները թաթախում ենք ալյուրի մեջ:

- Ռուլետները բուսայուղով տապակում ենք:

- Տապակած ռուլետները դնում ենք խորը կաթսայի մեջ, վրան լցնում ենք սերուցք:

- Սերուցքով պատված ռուլետները շոգեխաշում ենք այնքան, մինչև սերուցքը ներծծվի:

Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: