
        
        - Yield: 70
 - Prep Time: 50 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Շոկոլադե թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
 - վանիլային շաքար - 1 թ/գ
 - փխրեցուցիչ - 1/4 թ/գ
 - ալյուր - 350 գր
 - գետնանուշ - 100 գր
 - շաքարավազ - 125 գր
 - ձու - 1 հատ
 - աղ - 1/4 թ/գ
 - կակաոյի փոշի - 30 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարավազի և վանիլային շաքարի հետ այնքան, մինչև ստացվի կրեմային զանգված:

 - Ավելացնում ենք ձու և շարունակում ենք հարել: Ապա լցնում ենք փխրեցուցիչը, կակաոն, աղը, ալյուրը և նորից հարում ենք:

 - Խմորից ստանում ենք գունդ, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպե թողնում ենք սառնարանում:
Քանի դեռ խմորը սառչում է, բովում ենք գետնանուշը տապակի մեջ կամ ջեռոցում (5-7 րոպե 200 աստիճան ջերմությամբ), ապա մանր կտրատում ենք:
 - Խմորը հանում ենք սառնարանից, հեռացնում թաղանթը և բացում ենք 5-6 մմ հաստությամբ խմորաշերտ: Խմորի ծայրերը կտրում և հավասարեցնում ենք:

 - Գետնանուշը լցնում ենք խմորաշերտի վրա ու գրտնակով տարածում:

 - Խմորաշերտը բաժանում ենք ուղղանկյունաձև կտորների:

 - Թխվածքաբլիթները տեղադրում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և եփում ենք 12-15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

 
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: