
Սնկով ժուլյեն
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գր
- սոխ - 2 գլուխ
- կարագ - 50 գր
- բուսայուղ - 1 ճ/գ
- թթվասեր - 500 գր
- պանիր քերած - 6 ճ/գ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Սունկն ու սոխը կտրատում ենք:

- Տաք տապակի մեջ լցնում ենք բուսայուղը, ապա՝ կարագը:

- Սոխը 15 րոպե տապակում ենք կարագով լի տապակի մեջ:

- Ավելացնում ենք սունկն ու շարունակում ենք տապակել 15-20 րոպե: Երբ ջուրը ներծծվում է, համեմում ենք աղով ու պղպեղով և շարունակում ենք տապակել ևս 5-10 րոպե:

- Ավելացնում ենք թթվասերը, խառնում ու տապակում ենք 5-10 րոպե: Այնուհետև ավելացնում ենք պանիրն ու խառնում ենք:

- Մետաղական կամ կերամիկական փոքրիկն տարաները, որոնցով մատուցվելու է ժուլյենը, պատում ենք կարագով:

- Ապա լցնում ենք ստացված զանգվածը և պատում ենք քերած պանրով: Այնուհետև դնում ենք ձևամանի մեջ և 20-30 րոպե եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև պանիրը հալվի:

- Ահա պատրաստ է ժուլյենը: Կարող ենք մատուցել:

Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: