
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 35 minutes
 - Cook Time: 5 minutes
 
Աղանդեր “Կապիկներ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Իրար հետ խառնում ենք մանրացված թխվածքաբլիթը, կակաոն, հալեցված կարագը և թթվասերը: Կարելի է բաղադրամասերը փոփոխել, կարևորն այն է, որ զանգվածը լինի կպչուն և հեշտությամբ պահի իր ձևը։

 - Ձեռքերը թրջում ենք ջրում և գնդեր ձևավորում։

 - Դրանք տեղադրում ենք փայտիկների վրա։

 - Վերցնում ենք չորաբլիթները և մեջտեղից կիսում։

 - Պատրաստում ենք «քթիկները»։ Դրաժեի վրա քսում ենք մի փոքր շոկոլադե կրեմը և ամրացնում մարմելադից կտրված շերտերը։

 - Գնդերը պատում ենք շոկոլադե կրեմով։

 - Ամրացնում ենք ականջներն ու բերանիկները։ Աչուկները պատրաստում ենք տորթերի ձևավորման համար նախատեսված գունավոր հրուշակեղենային գնդիկներից։
Պատրաստի կապիկները տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, ապա հանում ենք և մատուցում:

 
Ահա այսպիսի զվարճալի ամանորյա աղանդեր։ Կապիկն իր տարում Ձեր գործադրած ջանքերն անպայման կփոխհատուցի 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: