
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Աղցան հավի մսով և նռով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բլղուրը եփում ենք, կիտրոնի կեղևը քերում ենք, հյութը քամում:
Պատրաստում ենք մարինադը: Սխտորը ճզմում ենք, ավելացնում կիտրոնի կեղևը, կիտրոնի հյութի կեսը, ձիթայուղը և աղ ու պղպեղ ցանում:

- Մարինադը քսում ենք հավի կրծքամսին, փաթաում պոլիէթիլենային թաղանթով կ լավ հարվածում:

- Դդմիկը բարակ կտրատում ենք:

- Ձիթայուղը խառնում ենք կես կիտրոնի հյութի հետ, աղ և պղպեղ ենք ցանում: Զանգվածը լցնում ենք դդմիկի վրա:

- Դդմիկը կտրատում ենք և թավայի մեջ տապակում:

- Հավի կրծքամիսը 3-5 րոպե տապակում ենք:

- Պատրաստի բլղուրի մեջ լցնում ենք կտրատած մաղադանոսն ու նուռը, աղ ու պղպեղ ենք ցանում և լավ խառնում ենք:

- Կտրատում ենք հավի կրծքամիսը և դդմիկի հետ լցնում աղցանի մեջ: Ահա և վերջ:

Հավի մսով անչափ համեղ աղցան , որը կզարդարի Ձեր ամանորյա սեղանը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
original axcan??
Սիրելի Անահիտ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: 🙂