
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 
Աղցան «Ներշնչանք»
Բաղադրիչներ
- սունկ - 500 գր
 - հավի կրծքամիս - 500 գր
 - պանիր - 200 գր
 - չիր սալորի - 200 գր
 - սոխ - 1 գլուխ
 - ընկույզ - 1 բաժակ
 - մայոնեզ
 
Քայլերի հաջորդականություն
- Սունկը մանր կտրատում և 8-10 րոպե  տապակում ենք մանր կտրատած սոխի հետ բուսայուղով լի տապակի մեջ։

 - Հավի կրծքամիսը եփում ենք, ապա թողնում ենք, որ սառչի, մանր կտրատում ու լցնում ենք աղցանամանի մեջ։ Այնուհետև պատում ենք մայոնեզով։

 - Սալորաչիրը լցնում ենք եռացրած ջրի մեջ ու 5 րոպե թողնում, որպեսզի փափկի։
Ապա չորացնում ու կտրատում ենք։ Լցնում ենք մսի շերտի վրա ու կրկին պատում մայոնեզով։

 - Պանիրը խոշոր քերիչով անցկացնում, լցնում ենք աղցանի մյուս շերտերի վրա ու կրկին պատում ենք մայոնեզով։

 - Ընկույզը մանր կտրատում ենք, ապա գեղեցիկ ձևավորում ենք աղցանն ու 2 ժամ պահում սառնարանում։

 
Հավի կրծքամսով շատ համեղ աղցան, որը կարելի է պատրաստել նաև տոնական սեղանների համար։ ։)
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: