
- Yield: Անմիջապես
- Prep Time: 2ժ 00 րոպե
Աղցան «Ուզբեկական»
Բաղադրիչներ
- միս տավարի - 500 գր
- բողկ - 300 գր
- սոխ - 100 գր
- մայոնեզ - 4-5 ճ/գ
- պղպեղ սև հատիկավոր - 4- 5 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Հատիկավոր պղպեղն ու դափնու տերևը լցնում ենք ջրով լի կաթսայի մեջ, ավելացնում ենք տավարի միսն ու 1-2 ժամ եփում ենք:

- Սոխը մաքրում ու կիսալուսնաձև կտրատում ենք:

- 5-10 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:

- Տավարի միսը փոքրիկ, երկարավուն կտորների ենք բաժանում:

- Բողկը մաքրում ու անցկացնում ենք քերիչով:

- Տավարի միսը, բողկը, տապակած սոխը լցնում ենք աղցանամանի մեջ: Համեմում ենք աղով, ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք:

- Հյութեղ ու անչափ համեղ աղցանը պատրաստ է:

Համեղ ու հագեցնող աղցան մսով, որը շատ դուր կգա հատկապես տղամարդկանց:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: