
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 15-20 minutes
 
Ամանորյա թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ձու - 2 հատ
 - կարագ - 250 գր
 - մեղր - 100 գր
 - ալյուր - 600-700 գր
 - վանիլին - 10 գր
 - կոնյակ - 2-3 ճ/գդ
 - դարչին - 2-3 թ/գդ
 - կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գդ
 - մշկընկույզ (мускатный орех) - 1/3 թ/գդ
 - մեխակ - 1/3 թ/գդ
 - աղ - 0,5 թ/գդ
 - շաքարավազ - 180 գր
 - սոդա - 1 թ/գդ
 - կակաո - 3 թ/գդ
 - կիտրոն - 2 թ/գդ (կեղև)
 - Ինչպես նաև՝
 - շոկոլադ կաթնային - 50 գր
 - շաքարի փոշի - 50 գր
 - ձվի սպիտակուց - 1 հատ
 - հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչև որ շաքարավազն ամբողջությամբ լուծվի:

 - Առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրը, աղը, սոդան, կակաոն, դարչինը, մշկընկույզն ու մեխակը:

 - Կարագային խառնուրդի մեջ լցնում ենք մեղրը, ձվերը, կոնյակը, կիտրոնի կեղևն ու   կոճապղպեղը և լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչները, լավ հարում և խմոր ենք հունցում: Այս ամենից հետո խմորը փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթով և 1 ժամով տեղափոխում սառնարան:

 - Հանգստացած խմորը 0,7 մմ հաստությամբ գրտնակում ենք և տարբեր պատկերների տեսքով կտրատում:

 - Խմորները տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ: 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 10-15 րոպե:

 - 50 գր շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:

 - Ձվի սպիտակուցները լավ հարում ենք՝ ավելացնելով շաքարի փոշին ու մի քիչ կիտրոնի հյութը:

 - Թխվածքաբլիթները խոհարարական պարկի միջոցով զարդարում ենք շոկոլադով կամ սպիտակուցային խառնուրդով:

 - Ահա և վերջ:

 - Մեր երևակայության արդյունքները պատրաստ են:

 - Ի դեպ, այս թխվածքաբլիթների հետ կարող ենք պատրաստել նաև թխվածք Տնակ 🙂

 
Իսկ այս անգամ պատրաստեցինք ամանորյա թխվածքաբլիթներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Ասացեք խնդրեմ, այս թխվացքաբլիթները քանի օր կարելի է պահել
Բարև Ձեզ Շուշան ջան, թխվածքաբլիթների խմորը սառնարանում կարող եք պահել 2 շաբաթ, բայց պատրաստի տեսքով 4-5 օր 🙂
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, ինչքա՞ն կարագ պիտի լցնել:
Բարև Ձեզ, մեզ պետք է 250 գր կարագ 🙂