
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 60 minutes
 - Cook Time: 40 minutes
 
Անանասով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ձու - 7 հատ
 - շաքարավազ - 200գր
 - ալյուր - 175գր
 - օսլա (крахмал) - 75գր
 - վանիլին - 1թ/գդ
 - Կրեմի համար՝
 - կաթ - 600մլ
 - ալյուր - 5ճ/գդ
 - կարագ - 200-300գր
 - շաքարի փոշի - 150-200գր
 - վանիլին - 1թ/գդ
 - շոկոլադ սպիտակ - 100գր
 - Միջուկի համար՝
 - անանաս - 1 բանկա (պահածոյացված)
 
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնում ենք ձվի դեղնուցը սպիտակուցից: Առանձին հարում ենք սպիտակուցները շաքարավազի կեսի հետ մինչև պնդանալն ու ծավալով ավելանալը:
Այնուհետև հարում ենք դեղնուցները, շաքարավազի մնացած կեսի հետ մինչև սպիտակելը ու լցնում հարած սպիտակուցի վրա: Ավելացնում ենք ալյուրը, օսլան, վանիլինը և խառնում:

 - Ստացված խմորը լցնում ենք  պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 35-40 րոպե 180 աստիճանում:

 - Պատրաստի թխվածքը թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում 3 մասի:

 - Կրեմի համար կաթսայի մեջ լցնում ենք 300մլ կաթ և դնում միջին կրակի վրա ու
հասցնում եռման աստիճանի:
Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչի միջոցով խառնում ենք ալյուրն ու մնացած 300մլ
կաթը, ապա ստացված զանգվածը լցնում ենք եռացող կաթի վրա, հասցնում եռման
աստիճանի(անընդհատ խառնելով զանգվածը) ու հանում կրակի վրայից:

 - Ավելացնում ենք սպիտակ շոկոլադն ու խառնում մինչև շոկոլադի հալվելը կաթային
զնագվածի մեջ և թողնում, որ սառչի: Երբ կաթային զնագվածը հասնում է սենյակային
ջերմաստիճանի հարում ենք այն:
Առանձին ամանի մեջ հարում ենք կարագը, ավելացնում վանիլինը, շաքարի փոշին, հարած կաթային զնագվածը ու ևս մեկ անգամ հարում:

 - Թխած կորժի նորքևի շերտի վրա քսում ենք պահածոյացված անանասի հյութը, ապա վրան քսում պատրաստի կրեմը ու դնում խորանարդիկներով կտրատված անանասը և ծածկում երկրոդ շերտով: Կատարում ենք նույն գործողությունը երկրորդ շերտի հետ: Ծածկում ենք տորթը երրորդ շերտով, ամբողջությամբ պատում ենք կրեմով և զարդարում, ինչպես որ ցանկանանք:

 
Ի դեպ, անանասով տորթի շերտերի մեջ, բացի անանասից կարող են լինել նաև տարբեր մրգեր կամ հատապտուղների հատիկներ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: