
- Yield: անմիջապես
- Cook Time: 35 minutes
Արագ Աղցան Միմոզա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք անհրաժեշտ բաղադրիչները:

- Ձուն խաշում ենք այնքան, մինչև լավ պնդանա: Սպիտակուցն առանձնացնում ենք դեղնուցից: Սպիտակուցը քերում ենք խոշոր ատամնավոր քերիչով:

- Դեղնուցը քերում ենք մանր ատամնավոր քերիչով կամ պարզապես տրորում:

- Պանիրը (պինդ տեսակի) քերում ենք խոշոր ատամնավոր քերիչով:
Վրան խոշոր ատամնավոր քերիչով քերում ենք կարագը: - Սոխը կտրտում ենք ոչ մեծ խորանարդիկներով:

- Պահածոն թեթևակի տրորում ենք պատառաքաղով:

- Աղցանը շարում ենք շերտերով՝ սպիտակուցներ, պանիր, մայոնեզ, ձուկ, սոխ, կարագ, մայոնեզ: Վրայից լցնում ենք դեղնուցը, զարդարում կանաչիով:

- Աղցանը պատրաստ է: Կարող ենք մատուցել:

Աղցանը բազմազան կդարձնի ձեր ճաշացանկն ու արժանի հյուրասիրություն կապահովի:
Չափաբաժինը՝ 6 հոգու:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ։ Ներեցեք դուք գիտեք հունական պիներլի պատրաստելու եղանակը?
Բարև Ձեզ, սիրելի Աննա։ Կայքում չունենք այդ բաղադրատոմսը, բայց շուտով կտեղադրենք։ ։)
Շնորհակալություն։)