
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 60 minutes
 - Cook Time: 45 minutes
 
Արևելյան կարկանդակ եփովի կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - խմոր ղադեիֆի - 500 գր
 - կարագ - 200 գր
 - Անուշահյութի համար՝
 - ջուր - 250 մլ
 - շաքարավազ - 300 գր
 - կիտրոն - 1 թ/գ (կեղև)
 - Կրեմի համար՝
 - ձվի դեղնուց - 3 հատ
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
 - շաքարավազ - 150 գր
 - կաթ - 500 մլ
 - սերուցք (33% յուղ.) - 170 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք անուշահյութը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու շաքարավազը և հասցնում ենք եռման աստիճանի։ Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու սառեցնում ենք։

 - Պատրաստում ենք եփովի կրեմը։ Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված։

 - Ավելացնում ենք օսլան ու կրկին հարում ենք։ Այնուհետև կաթի ու սերուցքի խառնուրդը հասցնում ենք եռման աստիճանի և կամաց-կամաց ավելացնում ենք դեղնուցային զանգվածը՝ չդադարելով հարել։ Լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մեղմ կրակի վրա և անընդհատ խառնում, մինչև պնդանա։

 - Ղադեիֆի խմորը նախօրոք դուրս ենք բերում սառնարանից, բաժանում ենք փոքր կտորների ու լցնում ենք առանձին տարայի մեջ։

 - Կարագը հալեցնում  ու թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում։ Ապա լցնում ենք խմորի վրա։

 - Խառնում ենք այնպես, որ կարագը հավասարապես տարածվի։

 - Խմորի 2/3 մասը լցնում ենք այնպիսի ձևամանի մեջ (23-24 սմ տրամագծով), որ կարագը չհոսի անցքերից (խոսքը առանձնացող ձևամանների մասին է)։ Ձեռքրեվ մի փոքր սեղմում ենք ու մի փոքր տարածում նաև կողային հատվածներում։

 - Խմորի վրա լցնում ենք եփովի կրեմը։

 - Կրեմը հավասարապես տարածում ենք, որից հետո լցնում ենք խմորի 1/3 մասն ու թեթևակի սեղմում։

 - Թխում ենք 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո տաք վիճակում վրան լցնում ենք անուշահյութը, թողնում ենք, որ 15-20 րոպե սառչի, ապա տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ։

 
Մաղթում ենք հաճելի թեյախմություն։
Վայելում ենք թեյի կամ այլ՝ ոչ շատ քաղցր ըմպելիքների հետ։
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: