
        
        - Yield: 1-2 ժամ անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 25-30 minutes
 
Բալով թխվածքներ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
 - ալյուր - 2,5 բաժակ
 - աղ - 0,5 թ/գդ
 - շաքարավազ - 1 թ/գդ
 - կարագ - 225 գր
 - ջուր - 1/4 բաժակ
 - Լցոնի համար՝
 - բալ - 2 բաժակ
 - շաքարավազ - 1/4 բաժակ
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
 - ջուր - 1 ճ/գդ
 - պանիր մասկարպոնե - 150 գր
 - շաքարի փոշի - 2 ճ/գդ
 - Ինչպես նաև՝
 - ձվի սպիտակուց - 1 հատ
 - կաթ - 2 ճ/գդ
 - շաքարավազ - վրան ցանելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ալյուրը, աղն ու շաքարավազը: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած շատ սառը կարագը: Զանգվածը մանրացնում ենք, որպեսզի ստացվեն խոշոր փշուրներ: Ավելացնում ենք սառը ջուրը, խառնում մինչև այն պահը, երբ խմորի մեջ սկսում են գնդիկներ ձևավորվել: Խմորը գնդում ենք, տափակացնում ու 1 ժամով դնում սառնարանը:
Պատրաստում ենք լցոնը: Բալը կորիզահան ենք անում, լցնում փորքր կաթսայի մեջ և ավելացնում շաքարավազը, օսլան ու ջուրը:
Դնում ենք կրակին, հասցնում եռման ու պարբերաբար խառնելով եփում 5 րոպե: Կրակից վերցնում ենք, թողնում հովանա:
Մասկարպոնեն խառնում ենք շաքարի փոշու հետ:

 - Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան:
Սառեցրած խմորը դնում ենք երկու շերտ յուղաթղթի արանքում և գրտնակում: Խմորից սրտիկներ կամ այլ ֆիգուրներ ենք կտրում: Ֆիգուրները դնում ենք ջեռոցի տապակի մեջ, իսկ դրանց մեջտեղում լցնում պանրի զանգվածն ու բալով լցոնը:
Ֆիգուրների վրա դնում ենք երկրորդ շերտ խմորը և եզրերը պատառաքաղով սեղմում: Այնուհետև սպիտակուցն ու կաթը թեթևակի հարում ենք և այդ զանգվածը քսում ֆիգուրների երեսին: Դե իսկ վերջում ավելացնում ենք շաքարավազը և թխում 10-15 րոպե, մինչ ոսկեգունելը:

 -  Բարի ախորժակ:

 
Բալով փոքրիկ թխվածքներ կարելի է պատրաստել ընտանիքի համատեղ ջանքերով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: