
- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 12 minutes
Բանջարեղենով ձվածեղ
Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- կաթ - 50 մլ
- սունկ շամպինիոն - 1-2 հատ
- պղպեղ կարմիր - 1 հատ
- սոխ կանաչ - 1-2 ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն

- Սունկը խորանարդաձև կտրատում ենք։

- Կարմիր պղպեղը նույնպես խորանարդաձև կտրատում ենք։

- Կանաչ սոխը մանր կտրատում ենք։

- Ձուն կաթի հետ հարում ենք։

- Կտրատած բանջարեղենը լցնում ենք ձվի ու կաթի զանգվածի մեջ։

- Զանգվածը լցնում ենք փայլաթիթեղի մեջ, դնում ենք փայտե տարայի մեջ ու եռացրած ջրով լի կաթսայի վրա՝ գոլորշիով եփելու համար։ Պատրաստման ընթացքը տևում է 10-12 րոպե։

- Ձվածեղը պատրաստ է։

Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: