
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 10 minutes
 
Բարակ բիսկվիթ եզրերի հարթեցման համար
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 2 հատ
 - ձու - 4 հատ
 - շաքարավազ - 110 գր
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - բուսայուղ - 2 ճ/գդ
 - վանիլին - 1 պտղունց
 - ալյուր - 3 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
Նման բիսկվիթն օգտագործվում է տորթերի եզրերի հարթեցման համար: Արդյունքում այն շատ ավելի կոկիկ է հարթեցնում մակերեսները, և տորթին հաղորդում է լրացուցիչ թեթևություն, քանի որ հարկ չկա մեծ քանակությամբ կրեմ օգտագործել: Իսկ բիսկվիթի վրա կրելի է քսել շատ բարակ շերտով կրեմ, և շարունակել ձևավորումը մաստիկայով կամ մարցիպանով:
- Սպիտակուցները, շաքարավազը և ձվերը լավ հարում ենք, ավելացնում բուսայուղն ու վանիլինը: Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և լցնում ձվային զանգվածի մեջ: Բիսկվիթը լցնում ենք 30 х 40 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե:

 - Արդյունքում ստացանք նուրբ բիսկվիթ , որը կարող եք օգտագործել տորթի կողքերը ձևավորելու համար:

 
Ահա և պատրաստ է եզրերի հարթեցման համար բարակ բիսկվիթը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: