
Բրիոշներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չամիչը լցնում ենք ջրի մեջ ու 15-30 րոպե այդպես թողնում:

- Ավելացնում ենք 1 ճ/գ ալյուրն ու խառնում ենք:

- Ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք խմորիչը: Կիտրոնի կեղևն անցկացնում ենք քերիչով, լցնում ենք շաքարավազը, աղը, ձուն, կաթը, կիտրոնի կեղևն ու լավ խառնում ենք:

- Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու փորձում ենք ստանալ առաձգական խմոր:

- Ստացված զանգվածը 7-10 րոպե հարիչով հարում ենք, որից հետո ավելացնում ենք փափկած կարագն ու ևս 10 րոպե հարում ենք:

- Ավելացնում ենք չամիչն ու խառնում ենք:

- Խմորը մոտ 2 ժամ դնում ենք տաք տեղում, որպեսզի կրկնակի հասունանա, որից հետո 12 ժամ թողնում ենք սառնարանում:

- Խմորը հանում ենք սառնարանից, բաժանում ենք 12 մասի, որոնցից յուրաքանչյուրից մի փոքր հտված առանձնացնում ենք գնդիկների համար:

- Ֆորման կարագապատում ենք, սկզբում դնում ենք մեծ գնդերը, մի փոքր փոս ենք բացում ու դնում ենք փոքր գնդիկը:

- Բրիոշները պատում ենք ձվի դեղնուցով և 15-30 րոպե թողնում ենք սենյակային պայմաններում:

- Այնուհետև 25 րոպե թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Բրիոշը խմորիչով նրբահամ բուլկի է, որն ուրախություն կպատճառի Ձեզ ու Ձեր մտերիմներին իր յոուրօրինակ համով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: