
- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Գետնանուշով չիզքեյք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Գետնանուշը կեղևազրկում ենք, տապակում, ինչից հետո էլ 1 պտղունց աղի հետ բլենդերով մանրացնում ենք։ Արդյունքում ստանում ենք գետնանուշի մածուկ, որը կարող ենք նաև գնել պատրաստի վիճակում։
Պատրաստում ենք խմորը։ Կարագը, 100 գր շաքարավազի և ալյուրի հետ ձեռքերով տրորում ենք, ավելացնում ձուն, թթվասերը, 50 գր գետնանուշի մածուկը և լավ խառնում ենք։

- Արագ խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և տեղափոխում սառնարան, մինչև միջուկի պատրաստվելը։

- Պատրաստում ենք միջուկը։ Կաթնաշոռը, սերուցքը, շաքարավազը, վանիլինն ու մնացած գետնանուշի մածուկը լավ հարում ենք։ Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը՝ անընդհատ հարելով։ Վերջում ավելացնում ենք օսլան և կրկին հարում։

- 24 սմ տրամագծով ձևամանի հատակը յուղաթղթապատում ենք և զգուշությամբ տարածում խմորը՝ կողքերը վեր բարձրացնելով։

- Լցնում ենք կրեմը և 60 րոպեով տեղափոխում նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցը։

- Չիզքեյքը հովացնում ենք և 4 ժամով տեղափոխում սառնարան։ Մատուցելուց առաջ շաքարի փոշի ենք ցանում։

Չիզքեյք պատրաստելու ևս մեկ շատ համեղ բաղադրատոմս 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: