
- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Դդմիկներ մսային միջուկով
Բաղադրիչներ
- դդմիկ - 700 գր
- միս տավարի - 200 գր
- սոխ - 100 գր
- գազար - 100 գր
- լոլիկի մածուկ - 1 ճ/գ
- թթվասեր - 5-6 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն

- Սոխը մանր կտրատում ենք։

- Գազարը լավանում ու քերիչով անցկացնում ենք։

- Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։

- Ավելացնում ենք գազարն ու ևս 3 րոպե տապակում ենք։

- Ավելացնում ենք միսը, խառնում ու մոտ 15 րոպե տապակում ենք։

- Դդմիկներն անհրաժեշտության դեպքում կեղևահանում (եթե կեղևը կոշտ է) ու բաժանում ենք 3 մասի։

- Թեյի գդալի օգնությամբ, հեռացնում ենք միջուկը, սակայն ոչ շատ խորը, որպեսզի ստանանք փոքրիկ բաժակներ։

- Դդմիկներից մեկի միջուկը մանր կտրատում ու ավելացնում ենք մսի զանգվածին, ապա լցնում ենք լոլիկի մածուկն ու թթվասերը, համեմում ենք աղով ու պղպեղով։

- Խառնում ենք ու ևս մի քանի րոպե շոգեխաշում։

- Մսով լցոնված դդմիկով բաժակները դնում ենք ձևամանի մեջ։

- Դդմիկները պատում ենք թթվասերով, եփում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Մատուցում ենք տաք վիճակում։

- Ստացվում են համեղ ու գեղեցիկ կոճղեր։

Դդմիկով, մսով, բանջարեղենով ու թթվասերով ուտեստ, որը հիանալի տարբերակ է նաև հյուրասիրության համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: