
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
Ելակով գնդիկներ
Բաղադրիչներ
- ելակ - 300 գր
- կաթնաշոռ - 200 գր
- թխվածքաբլիթ - 200 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 20 գր
Քայլերի հաջորդականություն

- Թխվածքաբլիթները բլենդերով հարում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի։

- Փափկած կարագը հարում ենք շաքարի փոշու հետ։ Շաքարի փոշու քանակը կարող եք ավելացնել կամ պակասեցնել՝ կախված թխվածքաբլիթների քաղցրությունից։

- Ավելացնում ենք կաթնաշոռն ու լավ խառնում ենք։

- Մաս-մաս ավելացնում ենք թխվածքաբլիթներն ու թիակով խառնում ենք։

- Ստացվում է ոչ կպչուն, բայց ոչ շատ պինդ խմոր։

- Խմորագնդից մի փոքր վերցնում ու բացում ենք։

- Մեջտեղում դնում ենք ելակը։

- Ելակը խմորի հետ փաթաթում ու վերածում ենք գնդիկների։

- Թաթախում ենք կոկոսի քերուկի մեջ։

- Կարելի է թաթախել նաև քերած շոկոլադի մեջ։ Այնուհետև 1-2 ժամ պահում ենք սառնարանում։

- Համեղ գնդիկները պատրաստ են։

Ելակով գնդիկները համեղ լինելուց բացի, նաև շատ գեղեցիկ են։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: