- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Ելակով քափքեյք
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- կաթնաշոռ - 200 գր
- կաթ - 50 մլ
- շաքարավազ շագանակագույն - 150 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- ելակ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ելակը լավ լվանում ու մանր կտրատում ենք։

- Փափկած կարագը հարում ենք ձվի ու շաքարավազի հետ՝ վերածելով կրեմանման զանգվածի։

- Ավելացնում ենք կաթնաշոռն ու թիակով խառնում ենք։

- Ալյուրն ու փխրեցուցիչը մաղով անցկացնում ու ավելացնում ենք մնացած զանգվածին։

- Կտրատած ելակն ավելացնում ենք խմորին։

- Խմորը լցնում ենք թղթե ֆորմաների մեջ ու դնում ենք կեքսերի համար նախատեսված ֆորմայի մեջ։

- Թխում ենք 30 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Կեքսերը հանում ենք ֆորմայից ու թողնում ենք, որ սառչեն։

- Համեղ կեքսերը պատրաստ են։

Ցանկացած ըմպելիք ավելի համեղ կլինի, եթե այն վայելեք այս նրբահամ քափքեյքով։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: