
        
        
        Թխվածքաբլիթ Զեբր
Բաղադրիչներ
- կակաո - 1 ճ/գդ
 - կարագ - 100 գր
 - փխրեցուցիչ - 5 գր
 - շաքարի փոշի - 200 գր
 - բուսայուղ - 100 մլ
 - ալյուր - 350-400 գր
 - վանիլին - 10 գր
 - թթվասեր - 5 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, շաքարի փոշին ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ենք բուսայուղը:  Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, խառնում ենք, ինչից հետո ձեռքերով խմոր հունցում: Պմորից 3 ընկույզի չափ փոքր կտոր ենք առանձնացնում:

 - Փոքր խմորի մեջ լցնում ենք թթվասերն ու կակոն և լավ խառնում:

 - Սպիտակ խմորը գրտնակում ենք, վրան շարում շոկոլադե խմորից ձևավորած զոլավոր նախշեր և զգուշությամբ գրտնակում ենք:

 - Այնուհետև ձևավոր դանակով կտորների ենք բաժանում:

 - Թխվածքաբլիթները տեղափոխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 15 րոպե:

 - Ահա և վերջ:

 
Համեղ զեբր , որի պատրաստման համար մեզ 30 րոպե ժամանակ է պետք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Knereq piti anpayman ttvaser lini?
Այս դեպքում թթվասերը կարելի է փոխարինել մածունով կամ սերուցքով: