
- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ “Ձվիկներ”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- մեղր - 250 գր
- շաքարավազ - 250 գր
- ձու - 3 հատ
- կարագ - 100 գր
- սոդա - 1,5 թ/գդ
- ալյուր - 7 բաժակ
- դարչին - ըստ ճաշակի
- կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի
- մեխակ - ըստ ճաշակի
- կակաո - 2 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շաքարի փոշի - 1 բաժակ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, մեղրը և շաքարավազը թույլ կրակի վրա հալեցնում ենք։ Ավելացնում ենք համեմունքները և սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի։ Ձվերը մեկ այլ ամանի մեջ լավ հարում ենք և ավելացնում ենք սառած օշարակի մեջ։

- Ալյուրը, սոդան և կակաոն աստիճանաբար ավելացնում ենք զանգվածին և փափուկ և առաձգական խմոր ենք հունցում։ Գիշերը, կամ մի քանի ժամով թողնում ենք սառնարանում։

- Խմորը բարակ գրտնակում ենք և թխվածքաբլիթները անհրաժեշտ ձևով կտրում ենք։ Թխում ենք մոտ 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Պատրաստում ենք ջնարակը։ Ձվի սպիտակուցը, շաքարի փոշին և կիտրոնահյութը խառնում ենք իրար մինչև թթվասերի թանձրության դառնա։

- Ջնարակը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ (կարող ենք պոլիէթիլենային պարկի մեջ լցնել, ծայրը կտրել և ձևավորել թխվածքաբլիթները ) և սկսում ենք թխվածքաբլիթները ձևավորել։

- Թխվածքաբլիթները կարող ենք կտրել ձվի կամ նապաստակի տեսքով, կուլիչի տեսք տալ և այլն։ Եթե այս գործընթացին ներգրավվենք նաև երեխաներին, անպայման հետաքրքիր և զարգացնող զբաղմունք կլինի։

- Երբ թխվածքաբլիթների վրայի ջնարակը սառչի կարող ենք դրանք փաթեթավորել և նվերի տեսքով մատուցել մեր սիրելիներին, մտերիմներին, հարազատներին և կոլեգաներին։

- Ահա և պատրաստ է:

Ի դեպ, զատիկի թխվածքաբլիթ պատրաստելու ընթացքը բալիկների համար իսկական տոն կդառնա, ինչպես նաև կզարգացնի նրանց գեղագիտական ճաշակը։ Այնպես, որ պատրաստելուց առաջ չմոռանաք բալիկներին ներգրավել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat gexecik e
Շնորհակալություն 🙂
Շատ լավներրրր???
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
:):)lawnerr
🙂