
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 20-25 minutes
 
Թխվածքաբլիթ «Շոկոլադե զոլեր»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դեղնուցներն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում սենյակային ջերմաստիճանի  կարագը և հարիչով հարում ենք:

 - Քիչ-քիչ ավելացնում ենք վանիլինը, սոդան ու ալյուրը և լավ խառնում ենք:

 - Խմորը երկու անհավասար մասի ենք բաժանում: Փոքր մասին կակաո ենք ավելացնում ու խառնում:

 - Եթե խմորը շատ փափուկ է, ապա կարելի է մի քիչ էլ ալյուր ավելացնել:

 - Ահա այսպես:

 - Երկու խմորներին էլ գլանի տեսք ենք տալիս: Սպիտակ խմորը ձեռքերով բացում ենք, մեջտեղում դնում կակաոյով խմորը:

 - Սպիտակ խմորի ծայրերը միացնում ենք, բատոնի տեսք տալիս և 30 րոպեով դնում սառցախցիկի մեջ: Կարելի է նաև սննդային թաղանթով փաթաթել ու դնել սառնարանի մեջ:

 - Սառած խմորից 1-1.5 սմ հաստությամբ շերտեր ենք կտրատում:

 - Շարում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և թխում ենք 160 աստիճանում, մինչև թեթևակի կարմրելը:

 - Ահա և վերջ:

 
Այսպիսի ախորժաբույր ու փխրուն թխվածքաբլիթ Դուք դեռ չէիք թխել, չէ՞: Իսկ այժմ թեյի սեղան գցելու ժամանակն է, քանի որ տնեցիները հաստատ անհամբերությամբ դրան են սպասում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Իրոք շատ համեղ էր
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Shaqaravazn aydqan qich?
Արփինե ջան, ըստ նախասիրության կարող եք շաքարավազի քանակությունն ավելացնել 🙂
Neroxutyun hnaravore che vor patatem ruleti teskov?
Մարինե ջան, ըստ ճաշակի կարող եք փաթաթել 🙂
BAREV DZEZ INC KASEQ MI PORCIAYIC QANI HAT E STACVUM?
Էմմա ջան, մեկ գլանաձև խմորից ստացվում է, մոտավորապես, 22-25 թխվածքաբլիթ 🙂
կներեք,,իսկ սպիտակուցները չենք օգտագործում չէ
Բարւ Ձեզ, միայն ձվի դեղնուցներն ենք օգնագործում 🙂
Karox em karagi poxaren yux oktagorcel ev 150gram petqe lini yux@