
        
        - Yield: 40-60 րոպե անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 35 minutes
 
Թխվածք «Կարպատկա»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք Խմորը: Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում աղը, շաքարավազն ու կտրատած փափուկ կարագը:

 - Դնում ենք միջին ուժգնության կրակին և տաքացնում մինչև կարագի լուծվելը: Կրակից վերցնում ենք, ավելացնում ալյուրը: Նորից դնում ենք կրակին ու անընդհատ խառնելով եփում, մինչև խմորը գնդվի, իսկ կաթսայի հատակին կեղև առաջանա (մոտ 2-3 րոպե):

 - Կրակից վերցնում ենք, խմորը դնում կաթսայի ի մեջ: Հատ-հատ ավելացնում ենք ձվերը: Ամեն մի ձուն ավելացնելուց հետո խմորը թիակով խառնում ենք մինչև համասեռ դառնալը: Պետք է հետևել, որ խմորը շատ չջրիկանա: Դրա համար կարելի է վերջին ձուն պատառաքաղով առանձին հարել ու քիչ-քիչ ավելացնել: Պետք է ստացվի հարթ ու փայլուն խմոր:

 - Խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ և հավասարեցնում:

 - Դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, թխում 30-35 րոպե:
Պատրաստում ենք կրեմը: 100 մլ կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ալյուրն ու օսլան, լավ խառնում մինչև համասեռ զանգված ստանալը:

 - Ավելացնում ենք մնացած կաթը, շաքարավազն ու վանիլինը: Դնում ենք միջին ուժգնության կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև խտանա:

 - Կրակից վերցնում ենք, տեղափոխում կաթսայի մեջ: Ելակը բլենդերով տրորում ենք: Ավելացնում ենք եփած կրեմն ու լավ խառնում:
Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք, թողնում հովանա: Կարագը հարում ենք մինչև կրեմանման դառնալը: Քիչ-քիչ ավելացնում ենք եփած պուդինգը, ամեն անգամ ավելացնելուց հետո լավ հարում: Ելակի հյութի պատճառով կրեմն այնքան էլ հարթ ու համասեռ չի լինի, սակայն սառած վիճակում չի ծորա:
 - Արդեն սառած խմորի շերտը հավասար կիսում ենք: Մի կեսը դնում սկուտեղի վրա և ծածկում կրեմով:

 - Վրան դնում ենք խմորի երկրորդ կեսը:

 - Վրայից շաքարի փոշի ենք ցանում, 40-60 րոպեով դնում սառնարան: Կտրատում ենք ու մատուցում:

 
«Կարպատկա» թխվածք կարելի է պատրաստել նաև սառեցրած ելակով: Ի դեպ, բալով նույնպես շատ համեղ է ստացվում 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: