
        
        - Yield: 6-7 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Իտալական դեսերտ ”Zuppa inglese”
Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար՝
 - կաթ - 500 մլ
 - վանիլին - 0.5 թ/գդ
 - շաքարավազ - 150 գր
 - ձվի դեղնուց - 6 հատ
 - ալյուր - 50 գր
 - Ինչպես նաև՝
 - բիսկվիթ - 3 հատ
 - շոկոլադ սև - 100 գր
 - սուրճ էսպրեսո - 100 մլ
 - ռոմ - 50 մլ
 - լիկյոր մրգային - 100 մլ (ազնվամորի)
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթից 0.5 բաժակ առանձնացնում ենք, մնացածը լցնում կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը և դնում թույլ կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակից վերցնում ենք և մի կողմ դնում:

 - Այդ ընթացքում շաքարավազը դեղնուցների հետ խառնիչով տրորում ենք:

 - Ավելացնում ենք ալյուրն ու, անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնում առանձնացրած 0.5 բաժակ կաթը և խառնում, որպեսզի համասեռ զանգված ստանանք:

 - Վանիլինով կաթից մի քիչ լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, խառնում ենք, այնուհետև այդ զանգվածը լցնում կաթով կաթսայի մեջ և դնում թույլ կրակին:

 - Կրակի վրա դնելուց հետո պետք է զանգվածը մոտ 12-15 րոպե անընդհատ խառնել, որպեսզի չվառվի կամ չկտրվի (պետք է թթվասերի թանձրության կրեմ ստանանք):
Պատրաստի կրեմը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում ենք սառչի:

 - Այդ ընթացքում թունդ սուրճ էսպրեսո ենք եփում, լցնում խորը ամանի մեջ, ավելացնում ռոմը և թողնում ենք սառչի:
Շոկոլադը կտրատում ենք, վրան մի քիչ կաթ կամ ջուր ավելացնում և գոլորշու վրա հալեցնում:

 - Կրեմը 2 մասի ենք կիսում և մի մասի մեջ շոկոլադ ավելացնում:

 - Պատրաստում ենք բիսկվիթը (ցանկալի է, որ այն բարձր չլինի):

 - Բիսկվիթից բաժակի չափով շրջաններ ենք կտրում:

 - Շրջանները դնում ենք բաժակների մեջ և թեյի գդալով շերտերը փափկեցնում ազնվամորու լիկյորով (եթե երեխաներին ենք հյուրասիրելու, ապա լիկյորը պետք է բացենք ջրով):

 - Բիսկվիթի վրա թեյի գդալով շոկոլադե կրեմ ենք լցնում և ծածկում երկրորդ բիսկվիթով, որը թեթևակի սեղմում ենք, այնուհետև այդ շերտը փափկեցնում սուրճով և ռոմով (երեխաների համար պատրաստելիս, կարող ենք կակաոյով և կաթով փափկեցնել): Շերտի վրա լցնում ենք սպիտակ կրեմը:

 - Եվ այդպես մինչև վերջ շարում ենք: Կրեմի վերջին շերտը կարող ենք լցնել հրուշակեղենային պարկով և զարդարել շոկոլադե քերուկով:
Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել, որպեսզի ավելի համեղ լինի):

 
Այսպիսով, ինչպես հասկացաք, այսպիսի դեսերտ կարելի է մատուցել նաև երեխաներին՝ թեթևակի փոփոխած բաղադրատոմսով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: